Հայերեն   English   Русский  

Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Գյուլնար Մամադովային


Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության երկու առաջատարներից հետ է կես միավորով


  
դիտումներ: 310

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կանանց առաջնության 5-րդ տուրը հաջող ստացվեց Հայաստանի ներկայացուցիչների համար. մեր 6 պատվիրակներից հինգը հաղթանակներ տոնեցին:

Կորնետ Դեյմանտեի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը, ով այժմ վաստակել է 4 միավոր և միայն կես միավորով է հետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ Վալենտինա Գունինայից և Աննա Ուշենինայից: Մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը նշեց Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան. այս տուրում նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Գյուլնար Մամադովան: Իրենց պարտիաները հաղթանակներով ավարտեցին նաև Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: Միակ պարտությունը կրեց Սիրանուշ Ղուկասյանը:

Մրցաշարի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մրցաշարի էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: