Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը Սիրիայի հարցով վերջնական որոշում չի կայացրել


  
դիտումներ: 144

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպումից հետո Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակմանը որպես պատասխան քայլ Վաշինգթոնի արձագանքի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Թրամփի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:

«Վերջնական որոշում չի կայացվել: Մենք շարունակում ենք վերլուծել հետախուզության տվյալները և մեր գործընկերների և դաշնակիցների հետ երկխոսություն վարել», - ասել է Սանդերսը:

Նրա խոսքերով` նախագահ Թրամփը շարունակում է շփվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ հրավիրի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: