Հայերեն   English   Русский  

Պուտինը և Մակրոնը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 228

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այո, հեռախոսազրույց եղել է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Իսկ Ելիսեյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Մակրոնը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայում իրավիճակի վատթարացման կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության և կայունության հաստատման նպատակով երկկողմանի խորհրդատվությունները շարունակվեն:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սիրիական հակամարտության հարցով հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ապրիլի 12-ին նա հայտարարել էր, որ Ֆրանսիան Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ ապացույցներ ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: