Հայերեն   English   Русский  

Տեղի է ունենում երկրորդ «սառը պատերազմը» . միջազգայնագետ


  
դիտումներ: 350

Սիրիայում տագնապալի իրադարձություններ են տեղի ունենում: Քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հայտարարություններ են եղել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Քիմիական զենքի տարածման դեմ խումբն արդեն սկսել է իր դիտորդական առաքելություններ այնտեղ և մասնագետները տեղում պետք է պարզեն քիմիական հարձակում եղել է, թե ոչ:

«Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»:

Միջազգայնագետի խոսքով՝ իրավիճակը շատ լարված է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունը, ըստ որի՝ նրանք պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի տարածքը

«Աա լուրջ հետևանքներ կունենա, հատկապես այն դեպքում, երբ զոհվեն ռուս զինվորականներ: Սա չի բացառվում, քանի որ Սիրիայի տարածքում, գիտեք, տեղակայված են ռուսական զորքեր»:

Մասնագետի խոսքով՝ Սիրիան մի քանի տասնյակ պետությունների համար դարձել է հարաբերությունները պարզելու հարթակ:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա նկատելի է, որ վերջին շրջանում ինտենսիվ շփումներ կան : Տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ: Եթե ԱՄՆ-ն որոշի հրթիռակոծել Սիրիան, իրավիճակը էլ ավելի կբարդանա

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ ներկայումս տեղի է ունենում երկրորդ «Սառը պատերազմը»

«Եթե առաջին «սառը պատերազմը» բացի զենքի ու զինամթերքի մրցավազքից, բացի ազդեցության տարածման գործընթացից, ուներ նաև գաղափարական հակասություն՝ բախվում էին կապիտալիզմն ու սոցիալիզմը, հիմա չկա գաղափարախոսության բախում, կան տեղեկատվական պատերազմներ՝ ինտերնետում, սոցիալական ցանցերում, որոնք փոխարինում են գաղափարական պատերազմներին»,- նշեց նա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: