Հայերեն   English   Русский  

Ցուցարարները շարունակում են փակ պահել Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ


  
դիտումներ: 423

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները շարունակում են փակել Ֆրանսիայի հրապարակը:

Ցույցին մանասկցում են տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարա «Քայլ արա» Հանուն Հայաստան պետության ճակատը, ինչպես նաև այլ քաղաքացիներ:

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաք–նստացույցի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Մենք ասել ենք, որ մեր գործողություններում պետք է բացառենք բռնությունը: Ոստիկանությունը, իշխանությունը կարող է 1000 մարդ ուղարկել խմած-չխմած, նրանք կարող են գալ այստեղ, լկտի պահել իրենց, ամենավերջին հայհոյանքները տալ, ցանկացած գործողություն անել, բայց ես ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի՝ որևէ պարագայում, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ելքի պատգամավոր Լենա նազարյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է անցկացվելու:

Մերժիր Սերժին

Մերժիր Սերժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: