Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը ամուսնալուծությունից ստացած գումարները բարեգործական նպատակներով նվիրաբերել է


  
դիտումներ: 331

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն այժմ կարող է չկասկածել, որ դերասանուհի Էմբեր Հերդը պահել է խոստումը: 31-ամյա դերասանուհին պահել է խոստումը և նախկին ամուսնու հետ ամուսնալուծությունից ստացած գումարը բարեգործական նպատակներով նվիրաբերել: Գրում է Spletnik.ru-ն:

Դերասանուհին մի քանի միլիոն դոլար փոխանցել է Լոս Անջելեսում գտնվող մանկական հիվանդանոցին, որը ներկայացրել է անցյալ տարվա ֆինանսական հաշվետվությունը և Էմբեր Հերդին ներառել պատվավոր բարերարների ցանկում:

«Մենք չափազանաց շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներին իրենց առատաձեռնության համար: Բոլոր այն երեխաների և ընտանիքների անունից, որոնց կյանքի վրա դուք ազդել եք և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ամբողջ անձնակազմի անունից, անկեղծորեն երախտապարտ ենք ձեզ», - նշվել է հիվանդանոցի պաշտոնական զեկույցում:

Աղբյուրների փոխանցմամբ` Էմբեր Հերդը բարեգործական նպատակով նվիրաբերվել է 1-5 միլիոն դոլար (հստակ գումարը չի նշվել):

Ընդհանուր առմամբ 54-ամյա Դեփը Հերդին յոթ միլիոն դոլար է վճարել: Սակայն դերասանուհին հայտարարել էր, որ այդ գումարն ամբողջությամբ կնվիրաբերի ոչ միայն մանկական հիվանդանոցին, այլ նաև Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությանը, որն աջակցում է ընտանեկան բռնության զոհերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: