Հայերեն   English   Русский  

Նորաձև հնարքներ, որոնք անկասկած կփոխեն ձեր ոճը. Լուսանկարներ


  
դիտումներ: 554

Յուրաքանչյուր տարի կանայք խոստանում են փոխել իրենց կյանքը և ավելի լավը դառնալ, քան նախկինում են եղել:

Առաջարկում ենք չհապաղել այդ խոստումը կյանքի կոչելու հարցում և այժմ արդեն սկսել գործել: Իսկ այս հարցում կարելի է սկսել զգեստապահարանի փոփոխոթւյուններից: Գրում է Just-lady.me-ն:

Ներկայացնում ենք նորաձև գաղափարներ, որոնց շնորհիվ կարող եք անմիջապես փոխել ձեր ոճը:

Նախապատվություն տվեք դեղին գույնին

Վիտամին D-ի «սուր պակասը» դիզայներները խորհուրդ են տալիս դեղին գույնի հագուստով լրացնել: Դեղին գույնը սազում է բոլորին, սակայն միայն այն դեպքում եթե երանգը ճիշտ է ընտրված: Աշխարհահռչակ նորաձևության տներն ավելի համարձակ կանանց առաջարկում են անգամ ամբողջովին այդ գույնի հագուստով կերպարներ ստեղծել: Սակայն այս պայծառ գույնով ձեր ամբողջական կերպարի անգամ մեկ էլեմենտը բավարար է, որպեսզի գալիք սեզոնին անհրաժեշտ էներգիայով լիցքավորվեք:

նորաձև հնարք

նորաձև հնարք

նորաձև հնարք

նորաձև հնարք

































Ավանգարդ ակնոցներ գնեք

Թեև արևապաշտպան ակնոցների այս մոդելը չի կարելի պրակտիկ անվանել, այնուամենայնիվ դրանք չափազանց արդիական են: Այս նորաձև ակնոցներով հասցրել են հանրությանը երևալ շատ հայտնիներ՝ Կայա Գերբերից մինչև Ռիհանա և ամենայն հավանականությամբ դրանք երկար ժամանակ են նորաձև մնալու: Այս մոդելի ակնոցները կարելի է ամեն ինչի հետ համադրել, իսկ կարևորը դրանք առավելագույնս ինքնավստահ կրելն է:

նորաձև հնարք

նորաձև հնարք

նորաձև հնարք





































Փայլուն կոշիկներ կրեք

Ձեր ամենօրյա կերպարը տարբերվող դարձնելու համար կարող եք փայլուն կոշիկներ կրել: Նման կոշիկներ կրելու համար պարտադիր չէ հատուկ առիթների սպասել, այլ յուրաքանչյուր օրը որպես տոն ընդունեք: Փայլուն կոշիկները ցերեկային ժամերին կարելի է ջինսերի և հասարակ բլուզների հետ համադրել, իսկ երեկոյան արդեն՝ միատոն թավշյա կամ շիֆոնե զգեստի հետ: Միակ սահմանափակումը չափազանց վառ աքսեսուարներն են և խոշոր զարդերը, որոնք անկասկած կծանրաբեռնեն ձեր կերպարը:

նորաձև հնարք

նորաձև հնարք


















Պլաստիկե աքսեսուարներ կրեք

Գարուն-ամառ 2018 սեզոնի Chanel նորաձևության տան ցուցադրությունը վերջնականորեն համոզեց նորաձևությանը հետևող բոլոր կանանց, որ անհրաժեշտ է պլաստիկե աքսեսուարներ ձեռք բերել: Թափանցիկ պայուսակները և ջրակայուն կտորներից գլխարկները կատարյալ տարբերակ են ոչ միայն ամառային զգեստների համար, այլ նաև գեղեցիկ կհամադրվեն թեթև գարնանային վերարկուների և թրենչների հետ: Իսկ եթե չեք ցանկանում ձեր պայուսակի պարունակությունը ի ցույց դնել, կարող եք ներքին լրացուցիչ հատվածով մոդելներին ուշադրություն դարձնել:

նորաձև հնարք

նորաձև հնարք





















Կատարյալ կոստյում գտեք

Մեր օրերում կոստյում ընտրելիս նախևառաջ անհրաժեշտ է նախապատվություն տալ համարվարավետությանը և ոգեշնչմանը: Իսկ այս թեզիսի վառ ապացույցն այն մինիմալիստական մոտեցումն է, որը կիրառում են դիզայներները համապատասխան մոդելներ մշակելիս: Մեր օրերում մանժետները, աչք զարնող գծերը և պատկերները, կազմվածքի լրացուցիչ շեշտադրումենրը անտեսվում են, որպեսզի բացարձակապես հարմարավետ և ոճային կոստյումներ ստանան: Հարկավոր է ընդամենը գործվածքի վրա ուշադրություն դարձնել:

նորաձև հնարք

նորաձև հնարք

նորաձև հնարք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: