Հայերեն   English   Русский  

Ասադը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ռմբակոծություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 547

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածներից հետո հայտարարությամբ է հանդես եկել: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ այդ հարձակումները միայն կամրապնդեն ահաբեկչության դեմ պայքարում սիրիացիների համերաշխությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի բնակիչները Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումներից հետո դուրս են եկել փողոցներ: Սիրիացիները դրոշները ձեռքներին Սիրիայի բանակին, կառավարությանն ու նախագահ Բաշար Ասադին աջակցող կարգախոսներով են հանդես գալիս:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր հրթիռային հարվածներ իրականացնել Սիրիայի տարածքում՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի կիրառման: ԱՄՆ-ին միացել են նաև Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: