Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսը խնդրանքով դիմել է պապարացիներին


  
դիտումներ: 597

Վերջերս երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսի կյանքը լի է լարված ու տհաճ իրադարձություններով: Նա բաժանվել է ընկերոջից, անդադար քննադատության է արժանանում գիրանալու պատճառով, ինչպես նաև հաճախ տառապում է խուճապային հարձակումներից և գայլախտից: Գրում է Popcornnews.ru-ն:

Այդ ամենը հոգնեցրել է երգչուհուն և նա խնդրել է պապարացիներին իրեն հանգիստ թողնել:

Լոս Անջելեսում և Նյու Յորքում լուսանկարիչները թաքնված են գրեթե ամեն անկյունում, որպեսզի բաց չթողնեն համաշխարհային աստղերին լուսանկարելու հնարավորությունը և նրանց առօրյա կյանքից նորանոր թարմ լուսանկարներ հրապարակեն:

Ու թեև Սելենայի համար այդպիսի ուշադրությունն արդեն պետք է սովորական լիներ, սակայն օրեր առաջ նա չի կարողացել զսպել իրեն և փողոցում մոտենալով պապարացիներից մեկին՝ հայտնել է, որ վերջինս վախեցնում է իրեն: Սակայն լուսանկարիչը չի ամաչել և սկսել է երգչուհուն հարցեր տալ Ջասթին Բիբերի և նրանց բաժանման մասին, սակայն Գոմեսը խնդրել է նրան և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներին ուղղակիորեն իրեն հանգիստ թողնել:

Կարծես 25-ամյա երգչուհին չի կարողանում համակերպվել իրեն բաժին հասած փառքի հետ, իսկ նրան երկրպագուները խիստ մտահոգված են, որ ինչ-որ պահի նա կարող է չդիմանալ նման ճնշումներին և ընդմիշտ հեռանալ շոու-բիզնեսից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: