Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին գլխավորել է ամենահարգված հայտնիների վարկանիշը


  
դիտումներ: 760

Դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամբողջ կյանքի ընթացքում հարյուրավոր տարբեր վարկանիշերերում է ընդգրկվել` աշխարհի ամենասկանդալային աստղերից մինչև աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Իսկ այժմ դերասանուհին գլխավորել ամենահարգված հայտնիների վարկանիշը՝ ստվերում թողնելով նույնիսկ Օփրա Ուինֆրիին և Միշել Օբամային: Իսկ ամենահարգված տղամարդկանց վարկանիշը գլխավորել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Գրում է Popcornnews.ru-ն:

Հարցումը, թե «Ովքեր են հայտնի մարդկանց շրջանում ամենահարգված տղամարդը և կինը» իրականացրել է YouGov հետազոտական ընկերությունը:

Հարցման արդյունքների համաձայն` Անջելինան հասարակության շրջանում մեծ վստահություն է առաջացնում, որին հաջորդում են Միշել Օբաման և Օփրա Ուինֆրիին: Առաջին տասնյակում հայտնվել են նաև Թեյլոր Սվիֆթը, Հիլարի Քլինթոնը, Թագուհի Էլիզաբեթը, Էմմա Ուոթսոնը և Մադոննան:

Տղամարդկանց շրջանում նախապատվությունը տրվել է միլիարդատեր Բիլ Գեյթսին: Երկրորդ տեղում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, իսկ երրորդում` դերասան Ջեկի Չանը:

Համացանցի օգտատերերը վստահում են նաև Կրիշտիանու Ռոնալդուին և Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահը զբաղեցրել է վարկանիշի 6-րդ հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: