Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո ցուցարարները լքեցին Հանրային ռադիոյի շենքը


  
դիտումներ: 1635

Հանրային ռադիո ցուցարարների մտնելուց և ուղիղ եթեր ստանալու մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ:

Նա, մասնավորապես կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում:

«Հայաստանի Հնարապետության հպարտ քաղաքացիներ, խոսում է Ազգային ժողովի Ելք խմբակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը: Ես ձեզ դիմում եմ Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքլով այն բանի դեմ , որ ՀՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի ղեկավարման ներքո գտնով հանրային հեռուստաընկերությունը և ընդհանրապես հեռուստեսությունները, Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին: Հանրային հեռուստաընկերությունը, մնացած հեռուստառադիո ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 18:30 լինել Ֆրանսիայի հրապարակում՝ կանխելու «Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը»: Ցուցարարները լքեցին Ռադիոյի տարածքը ՝ միանալով դրսում հավաքված այլ ակտիվիստների:

Նիկոլ Փաշինյան/ռադիո





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: