Հայերեն   English   Русский  

Թրամփը՝ Սիրիայում իրականացված հրթիռակոծությունների մասին


  
դիտումներ: 539

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ուղղությամբ իրականացված հրթիռակոծությունները «գերազանց իրականացված» է անվանել: Նա այդ մասին գրառում կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

«Անցյալ գիշեր հարվածները գերազանց են իրականացվել: <...> Ավելի լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունն իրագործված է», - գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային իմաստության և գերազանց ռազմական ուժի համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր հրթիռակոծել Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Դումայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառման: ԱՄՆ-ին միացել են նաև Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: