Հայերեն   English   Русский  

​Պրիյանկա Չոպրան բողոքել է Հոլիվուդի սեքսիզմից և ռասիզմից


  
դիտումներ: 1639

«Մալիբուի փրկարարները» ֆիլմի և «Կուանտիկո» հեռուստասերիալի աստղ, հնդիկ մոդել և դերասանուհի Պրիյանկա Չոպրան անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել և պատմել Հոլիվուդում առկա սեքսիզմի և ռասիզմի մասին, որոնց շատ հաճախ է բախվել: Այդ մասին «Միսս աշխարհ 2000» մրցույթին հաղթած Չոպրան պատմել է InStyle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Popcornnews.ru-ն:

Պրիյանկան խոստովանել է, որ իր համար չափազանց բարդ է եղել Հոլիվուդում դեր ստանալ իր հնդկական արմատների պատճառով: Նրան շատ հաճախ մերժել են, քանի որ դերերին չի համապապատասխանել ֆիզիոլոգիապես և էթնիկ պատկանելիության պատճառով:

«Ի՞նչ է նշանակում ֆիզիոլոգիական տեսակ: Միգուցե ես պետք է նիհարեմ կամ ավելի կանացի դառնամ: Իմ գործակալը մի անգամ ասաց, որ նրանք չեն ցանկանում ֆիլմում «կարմրամաշկ» մարդու տեսնել: Դա իսկապես վիրավորեց ինձ», - անկեղծացել է դերասանուհին:

Իսկ այժմ, երբ դերասանուհին հայտնի և սիրված է դարձել. կարծում է, որ պետք է պայքարի Հոլիվուդում ռասայական և գենդերային հավասարության համար: «Կան որոշակի բյուջեներ կանանց և տղամարդկանց համար», ասացին պրոդյուսերներն ինձ: Կանայք ստանում են տղամարդկանց առաջարկած գումարի 1/5 մասը », - կիսվել է Չոպրան ընթերցողների հետ:

Պետք է նշել, որ դերասանուհին ոչ միայն չի ամաչում իր արմատներից, այլ նաև շատ հաճախ սոցիալական ցանցերում և ամենատարբեր հարցազրույցների և հաղորդաշարերի շրջանակներում հիշեցնում այդ մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: