Հայերեն   English   Русский  

​Բեն Աֆլեքը իրականացրել է մահացու հիվանդ երկրպագուի երազանքը


  
դիտումներ: 1787

Թեև հայտնի դերասան Բեն Աֆլեքը հրաժարվում է կինոփառատոնների ընթացքում անվճար ինքնագրեր բաժանել, սակայն հիվանդ երեխաների համար նա միշտ բացառություններ է անում: Վերջերս դերասանը շփվել է Ատլանտայի հոսպիսում գտնվող մի հիվանդ տղայի և վճարել, որպեսզի նրա մայրը Զիմբաբվեից ԱՄՆ ուղևորվի որդու կողքին գտնվելու համար: Գրում է Popcornnews.ru-ն:

11-ամյա Մուկուտան քաղցկեղ ունի, իսկ հիվանդանոցի անձնակազմը որոշել է աջակցել տղային և նրա համար Բեթմենի կերպարով անիմատորի հրավիրել, քանի որ տղան այդ հերոսի մեծ երկրպագուն է համարվում:

«Նրա սիրած սուպերհերոսը Բեթմենն է: Տղան քաղցկեղ ունի, և նրա կյանքը կավարտվի երեք շաբաթվա ընթացքում: Մեզ Բեթմենի կոստյում կամ ինչ-որ մեկն է պետք, ով կարող է մարմնավորել նրան», - գրել է հոսպիսի աշխատակիցը թվիթերում:

Իսկ այդ գրառմանն արձագանքել է անձամբ Բեն Աֆլեքը և Facetime- ի միջոցով շփվել տղայի հետ:

Սկզբում Մուկուտան չի ճանաչել իր կուռքին, սակայն հետո շատ է ուրախացել և ասել, որ իր երազանքն իրականություն է դարձել: Աֆլեքն անձամբ չի կարողացել տղային հոսպիսում այցելել, սակայն ֆինանսապես օգնել է նրա մորը, որպեսզի վերջինս կարողանա հայրենիքից ԱՄՆ ուղևորվել և մահացող որդու կողքին գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: