Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը «ծակ ու ցեխոտ» գնդակը ուղարկեց ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներից ներս


  
դիտումներ: 605

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հաստատվելու դեմ պայքարող ցուցարարները Խանջյան փողոցում անուշադրության չմատնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես ինչպես Սերժ Սարգսյանն էր խոստացել, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին ու խոստումը չի կատարել, այնպես էլ ՀՖՖ նախագահ Ռուբեն հայրապետյանը դրժել է իր իսկ՝ խոստումը, այն է՝ եթե Հայաստանի ազգային ընտրանին չնվաճի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր, նա հրաժարական կտա:

«Մենք կարծում ենք, որ ինչպես Սերժ Սարգսյանը ստեղծել է ստահոդ պետություն, այնպես էլ Ռուբեն Հայրապետյանը ստեղծել է ստահոդ ֆուտբոլ: Սա մարտահրավեր է նաև Ռուբեն Հայրապետյանին: Ի՞նքն էլ է իր կուսակցական շեֆի նման խոսքի տեր չէ, խոսքից թռնող է , թե իր խոսքի տերն է: Եթե իր խոսքի տերն է… Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Այս ծակ ու ցեխոտ գնդակը հայկական ֆուտբոլի սիմվոլն է » :

Այս խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը «ծակ ու ցեխոտ» գնդակը ուղարկեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներից ներս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: