Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի


  
դիտումներ: 182

CBS հեռուստաընկերության փոխանցմամբ` ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի նոր պատժամիջոցները կանդրադառնան այն ընկերությունների վրա, որոնք տեխնոլոգիաներ են մատակարարում Սիրիա և նպատսում քիմիական զենքի արտադրությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ռուսական պատժամիջոցները կուժեղացվեն: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այդ մասին կհայտարարի երկուշաբթի: Դրանք ուղղակիորեն ուղղված կլինեն այն ընկերությունների դեմ, որոնք զբաղվում են Ասադի կողմից կիրառվող և քիմիական զենքի հետ կապված սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարմամբ», - ասել է Հեյլին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ երկուշաբթի օրը` ապրիլի 16-ին, Սիրիայում իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ են կիրառվելու Ռուսաստանի դեմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռակոծություններ են իրականացրել ի պատասխան Սիրիայի Դումայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառմանը: Սիրիական կողմը հարվածները համարում է ագրեսիայի ակտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: