Հայերեն   English   Русский  

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել ուսանողների վրա հարձակված անձանց նկատմամբ


  
դիտումներ: 81

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը կոչ է անում քրեական գործ հարուցելի ուսանողների վրա հարձակված անձանց նկատմամբ:

Հաղորդագրությունում գրված է.

«2018 թվականի ապրիլի 15-ին առավոտյան 10:15-ի սահմաններում Կորյուն-Չարենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների վրա հարձակում գործեցին 62 ss 465 համարանիշներով սև ավտոմեքենայի ուղևորներ։ Քաղաքացիական հագուստով անձիք ծեծի ենթարկեցին ակցիայի մասնակից ուսանողներին։ Միջադեպին ներկա ոստիկանները ներկա լինելով ծեծին իրականացրեցին անգործություն և չիրականացրեցին միջամտող ոչ մի գործողություն, թույլ տալով հանցագործություն իրականացրած անձանց ծեծից հետո հեռանալ դեպքի վայրից, վրաերթի ենթարկելով ուսանողներին։

Հիշեցնենք, որ ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով արձանագրվել է միջադեպը։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել հանցագործություն իրականացրած անձանց հանդեպ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: