Մակրոնը գնահատել է Սիրիայում իրականացված հրթիռակոծությունները
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, մեր բանակին: Գործողությունը գերազանց է իրականացվել ... Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ դա պրոֆեսիոնալ է արվել», - հայտարարել է Մակրոնը BFMTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:
Նրա խոսքերով` Սիրիայի տարածքում արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Փարիզը պաշտոնական Դամասկոսին պատերազմ չի հայտարարել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում հրթիռակոծությունները գերազանց են իրականացվել:
Ապրիլի 14-ի գիշերը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ուղղությամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ավելի քան 100 հրթիռ են արձակել: