Հայերեն   English   Русский  

Գյումրիում շրջափակված է Շիրակի մարզպետարանի շենքը. galatv.am


  
դիտումներ: 149

Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, հաջակցություն Երեւանում տեղի ունեցող զարգացումների. տեղեկացնում է galatv.am-ը:

Այս պահին քաղաքացիներ են հավաքվում Շիրակի մարզպետարանի դիմաց: Ոստիկանները այլընտրանքային ճանապարհ են բացել, որից օգտվում են վարորդները: Գարեգին Նժդեհի փողոցը Գյումրու կենտրոնական փողոցներից մեկն է:

Նշենք, որ ավտոբուսները եւ միկոավտոբուսները փոխել են իրենց երթուղին: Հավաքված գյումրեցիները կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց եւ կասեցնել Ս. Սարգսյանի վարչապետությունը:

«Ոչ միայն մայրաքաղաքում, ՀՀ տարբեր քաղաքներում պետք է բողոքի ակցիաներ անցկացնել: Պետք է դուրս գա ողջ Գյումրին, Վանաձորը…Պետք է աջակցենք Երեւանում պայքարող մեր ընկերներին եւ պետք է թույլ չտանք, որպեսզի Ս. Սարգսյանի դառնա վարչապետ»,-ասում է հավաքված երիտասարդներից մեկը: Բողոքի ցույցի մասնակիցներն առայժմ պլանավորում են այսօրվա գործողությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: