Հայերեն   English   Русский  

«Չալոն կազդուրվում է, բոլոր բուժումները ստանում է». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 184

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների զգալի մասն այս պահին Հաղթանակի կամրջի մոտ են՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից տրանսպորտային կարևոր հանգույց կամուրջը արգելափակված է. մեքեննարը կանգնած են:: տեղեկանալով, որ ոստիկանությունը պատրաստվում է քարշակով հեռացնել մեքենաները ցուցարարները շտապեցին այդ տարածք: տարհանումը տեղ չունեացավ:

Օգտվելով դադարից՝ լրագրողներն իրենց հարցերն ուղղեց Նիկոլ Փաշինյանին: Նա հրաժարվեց խոսել այն մասին, թե ՀԱԿ-ը պատրաստվում է միանալ ակցիայի թե ոչ, ինչպես նաև «Ելք» դաշինքի այլ անդամների բացակայությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը չի հանձարարել ծակել քարշակի անիվները, այլ խնդրել է օդը հանել միջից: նա բացատրեց դա այ հանգամանքով, որ ոստիկանական մեքենայի համար ՀՀ քաղաքացիներն են վճարում և գույքը չեն ուզի վնասել:

Նա խոսեց նաև, ցույցի «ակտիվ մասնակից» շուն Չալոյից, որը վերջին ժամերին չի երևում.« Չալոն հիմա հիվանդանոցում է ՝ ամբուլատորիայում: Լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Ամբուլատորիայի սեփականատերը հենց առաջին օրը , երբ Չալոն մի փոքր վրաերթի էր ենթարկվել, եկավ և Ֆրանսիայի հրապարակից նրան տարավ: Նա հիմա կազդուրվում է, բոլոր բուժումները, պատվաստումները ստանում է»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: