Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը չի հետաձգի ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 159

Ռուսաստանը չի հետաձգի ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պատասխան գործողությունների մասին օրինագծի ընդունման հարցը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես կարծում եմ, որ այս կարևոր օրինագծի քննարկման համար ժամանակացույցը այնպես կսահմանվի, որպեսզի չհետաձգվի` իրավիճակն ինքնին թելադրում է բավականաչափ եռանդուն ջանքերի անհրաժեշտություն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը:

Նրա խոսքերով` ԱԳՆ-ն տեսնում է դա բավական դինամիկ իրականացնելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երկուշաբթի օրը` ապրիլի 16-ին, կհայտարարի նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման մասին, որոնք կարող են ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ առնչություն ունեցող ընկերությունների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: