Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում հարձակվել են ռազմաբազայի վրա


  
դիտումներ: 158

Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում տեղակայված «Քույութեփե» ռազմաբազայի վրա:

Հարձակման արդյունքում մահացել է անվտանգության ուժերի երեք աշխատակից: Այս մասին հաղորդում են թուրքական զանգվածային լրատվամիջոցները:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են Թուրքիայի ամբողջ տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 38 անձանց «չեզոքացման» մասին: Գործողության հաշվետու ժամանակահատվածն ապրիլի 9-16-ն է:

Համաձայն Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 18 «ահաբեկիչներ» սպանվել են, 20-ը՝ անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել: «Չեզոքացում» եզրույթը կիրառելիս Թուրքիայի զինված ուժերն ու իրավապահ մարմինները նկատի ունեն անդառնալի մարտական կորուստները, վիրավորումները և գերի վերցնելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: