Հայերեն   English   Русский  

ՀԴԲ-ի նախկին ղեկավարը չի բացառել, որ Կրեմլը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի


  
դիտումներ: 325

ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին չի բացառել, որ Կրեմլը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ ունի: Այդ մասին նա հայտարարել է ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Կոմիի խոսքերով` դա հնարավոր է:

«Չեմ կարող ասել, որ դա քիչ հավանական է, ես չեմ ասում, որ դա շատ հավանական է: Բայց ես ասում եմ, որ դա հնարավոր է », - նշել է Կոմին:

Ավելի վաղ Կոմին ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին «բարոյապես անպիտան» էր անվանել պետության ղեկավարի պաշտոնի համար:

Իսկ Թրամփն իր հերթին պատասխանել էր, որ Կոմին պատմության մեջ ՀԴԲ-ի ամենավատ տնօրենն է: Նա նաև Կոմիի հուշերը կեղծ էր անվանել, իսկ հենց ՀԴԲ-ի նախկին ղեկավարին` ստախոս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: