Հայերեն   English   Русский  

«Կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից». քաղաքապետարան


  
դիտումներ: 177

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից,


ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում՝ նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր:

«Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը: Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց», - ասված է հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: