Հայերեն   English   Русский  

«Ուսանողներ, դուք այսօրվա հերոսներն եք». Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 346

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները ներկայումս Ֆրանսիայի հրապարակում են:

Երևանի ավագանում անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն իր ելությում նշեց, որ այսօր ուսանողների գործողություններից հետո լաց է եղել:

11 տարի աշխատել է Երևանի պետական համալսարանում և հպարտ է, որ դաստիարակել է ուսանող, որը տեր է կանգնելու իր պետությանը։

«Ուսանողներ, դուք այսօրվա հերոսներն եք։ 11 տարի աշխատել եմ Երևանի պետական համալսարանում : Ես հենց այսպիսի ուսանող եմ դաստիարակել, որը տեր է կանգնելու իր պետությանը, տեր է կանգնելու իր բուհին և չի թողնելու, որ կիսագրագետ մարդիկ լինեն իրենց բուհի ղեկավարները: Նրանք չեն թողնելու,որ Սերժ Սարգսյանը լինի ԵՊՀ-ի խորհրդի նախագահ: Պետք է քշել կարենավագյաններին, որոնք մեր փողերով ձեզ ստրկացնում են, մեր փողերով տալիս են ձեր վարձերը՝ փոխարենը պահանջելով ,որ դառնան ՀՀԿ կուսակցության անդամ: Դուք այսօր ազատագրվում են այդ ամեն ինչից: Այս ուսանողներին այլևս ճնշել հնարավոր չէ: Դուխով եղեք, դուխով»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Ելքից» Աժ պատգամավոր Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց,որ սապարզապես քաղաքական ակցիա չէ, այլ իշխանափոխության գործընթաց: Ն ակոչ արեց բոլոր քաղաքացիներին գալ և մասնակցել դրան.« Մենք ունենք երազանք ավելի լավ Հայաստանի մասին: Իշխանությունը ժողովրդինն է»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: