Հայերեն   English   Русский  

​Թուրքիան չի հրաժարվի Սիրիայի հարցի առնչությամբ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից


  
դիտումներ: 172

Պաշտոնական Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից, եթե դա կնպաստի Սիրիայի խնդրի կարգավորանը:

Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Մեր քաղաքականությունը ծառայում է լավ գործի: Դրանից ելնելով՝ մենք ընտրում ենք այն երկրները, որոնց հետ միասին հանդես գալու մտադրություն ունենք: Ով ճշմարտության կողմից է, մենք էլ նրանց հետ ենք: Եթե դա ծառայի Սիրիայի նկատմամբ մեր քաղաքականության շահերին, ապա մենք կգործենք ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ»,- «NTV» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոզդաղը՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունները:

Բոզդաղը հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը ինքնուրույն է և այն տարբերվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Իրանի իրականացրած քաղաքականությունից:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումը Ռուսաստանին և Թուրքիային բաժանել է: Թուրքիան ավելի վաղ այդ հարվածների առնչությամբ իր գոհունակությունն է հայտնել: Ռուսաստանը խստորեն դատապարտել է այն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: