Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը հայտարարել են Սիրիայից ռազմական կոնտիգենտի դուրսբերման մտադրության մասին


  
դիտումներ: 205

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն մտադիր է որքան հնարավոր է շուտ ամերիկյան զորքերը Սիրիայից հայրենիք վերադարձնել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է AFPլրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան տարածած հայտարարությանը:

«ԱՄՆ-ի առաքելությունը Սիրիայում չի փոխվել, զորքերն այնքան արագ կվերադառնան, որքան դա հնարավոր լինի», - գրում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը հրթիռակոծել են Սիրիան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ավելի քան 100 հրթիռներ են արձակել:

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: