Հայերեն   English   Русский  

ԵՄ երկրների ԱԳ նախարարները Սիրիայի հարցով միասնական դիրքորոշում են համաձայնեցրել


  
դիտումներ: 379

Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած բանակցությունների ընթացքում Սիրիայում իրադարձությունների վերաբերյալ միասնական դիրքորոշում են համաձայնեցրել: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Գրում է Russian.rt.com-ը:

«Արտաքին գործերի նախարարները հավանություն տվեցին Սիրիայի վերաբերյալ եզրակացություններին, շուտով դրանք հասանելի կդառնան: Եվրամիության միասնական դիրքորոշումը», - համապատասխան գրառում Մայա Կոսյանչիչը կատարել է թվիթերում:

Ավելի վաղ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կոչ էին արել Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների անհապաղ և անկախ հետաքննություն անցկացնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում ավելի քան 100 հրթիռ էին արձակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: