Հայերեն   English   Русский  

Պեսկովը` Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին


  
դիտումներ: 222

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն քննարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս պահին նախագահների հնարավոր հանդիպման շուրջ որևէ քննարկումը բացակայում է, ինչի մասին նրանք խոսել էին իրենց վերջին հեռախոսազրույցի շրջանակներում», - ասել է Պեսկովը:

Նման կերպ Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլում ակնկալում են, որ Պուտինի և Թրամփի անձնական հանդիպման շնորհիվ երկու երկրների միջև լարվածությունը հնարավոր կլինի նվազեցնել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները պատմել էին Եվրոպայից ռուս դիվանագետների արտաքսման մասին տեղեկությունների տարածումից հետո Թրամփի զայրույթի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: