Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» նախաձեռնության հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը


  
դիտումներ: 320

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարությամբ են հանդես եկել։

«Ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը՝ օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են:

Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։

Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնութունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝

- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,

- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,

- Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքաղական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։

- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը և շարունակական ճնշումները», - ասված է հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: