Հայերեն   English   Русский  

Լավրովը` Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների մասին


  
դիտումներ: 308

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունները շատ ավելի վատ վիճակում են գտնվում, քան Սառը պատերազմի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

«Կարծում եմ` դրանք (հարաբերությունները) ավելի վատն են: Քանի որ Սառը պատերազմի ընթացքում կապի ուղիներ եղել են: Չի եղել ռուսատյացության մոլեգնություն, որը պատժամիջոցների միջոցով ցեղասպանության է նման», - ընդգծել է Լավրովը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա:

Նրա խոսքերով, դրանք «ավելի վատն են, քան երբևէ, նույնիսկ, Սառը պատերազմի ժամանակ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: