Հայերեն   English   Русский  

Գյումրիում ակցիա են կազմակերպել ու շարժվել դեպի Երևան


  
դիտումներ: 516

Գյումրեցիները առավոտից անհնազանդության տարբեր ակցիաներ են կազմակերպել քաղաքի տարբեր հատվածներում:

Շիրակի մարզպետարան

Առավոտյան փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի տարածքը, դադարեցնելով երևեկությունը:
ՙԽաղաղ ակցիա է, որևէ արտառոց բան չկա, մարդիկ իրենց քաղաքացիական դիրոքորոշումն են հայտնում՚, - դեպքերի մասին նշում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Հետո ակցիայի մասնակիցները որոշում են բացել ճանապարհը և երթով շարժվել Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այստեղ հնչեցնելով դասադուլի և փողոց դուրս գալու կոչեր, գյումրեցիները ճանապարհին ևս մերթ ընդ մերթ կանգնում էին և ազգաբնակչությանը հորդորում միանալ ակցիային:
Հետո նրանք հանդիպեցին Գյումրու թատերական հրապարակում և հայտնեցին, որ մեկնում են Երևան՝ միանալու ակցիայի դուրս եկած իրենց ընկերներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: