Հայերեն   English   Русский  

​Որն է երիկամներում քարերի առաջացման պատճառը, ինչպես կանխել դա


  
դիտումներ: 499

Բոլորին է հայտնի, որ երիկամում առաջացած քարերը պատճառում են չափազանց տհաճ ցավ, սակայն բոլորը չէ, որ գիտեն թե իրականում ինչ է երիկամում առաջացած քարը:

Ըստ NHS- ի տվյալների համաձայն երիկամի քարերի առաջացրած ցավը 20 ամենաուժգին ցավերի շարքում է: Ցավեը կարող է գալ մեջքի ներքևի հատվածից, որովայնից կամ աջուկի շրջանից:

Երիկամների քարերը կամ բժշկական տերմինով ասված նեֆրոլիտիազիսը առաջանում է երբ ավելորդ թափոնները արյան մեջ ձևավորում են բյուրեղներ, որոնք կարծրանում և դառնում են քարեր:

Արյան մեջ նման բյուրեղների առաջացմանը կարող են նպաստել այնպիսի քիմիական նյութեր ինչպիսիք են ամոնիակը, արկաթթուն և ցիստեինը:

Ուսումնասիրությունների համաձայն որոշ դեղամիջոցներ նույնպես նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը. դրանք են ասպիրինը, հակաբիոտիկները և որոշ հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ:

Մեծ քանակությամբ սպիտակուցների օգտագործումը նույնպես մեծացնում է երիկամներում քարերի առաջացման վտանգը:

Ինչպես կանխել քարերի առաջացումը

Նախ և առաջ խորհուրդ է տրվում ամեն օր խմել մեծ քանակությամբ ջուր իսկ եթե Ձեր երիկամներիում քարերն առաջացել են կալցիումի պատճառով, ապա պետք է ուտել սննդամթերքներ, որոնք պարունակում են օքսալան: Այդպիսի սննդամթերքներ են մրգերը, հատապտուղները, ճակնդեղը, ծնեբեկը, խավարծինը և նեխուրը: Բոլորիս կողմից շատ սիրված շոկոլադը նույնպես այդ ցանկում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: