Հայերեն   English   Русский  

​The Washington Post-ն անդրադարձել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին:


  
դիտումներ: 418

Այսօր Washington Post-ն անդրադարձել է մայրաքաղաք Երևանում տիրող իրավիճակին նշելով այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ ցուցարարների վրդովմունքի պատճառն առաջնորդի կրկին անգամ իշխանության գալու ցանկությունն է:

Անդրադարձում նշվում է, որ տեղի ունեցած բախումների ընթացքում ոստիկանները արցուքաբեր գազ և նռնակներ են կիրառել ցուցարարների նկատմամբ, այն բանից հետո երբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենքը:

Associated Press- ի թղթակիցը գրել է այն մասին, որ ոստիկանական ուժերի և ցուցարարների բախման արդյունքում եղել են նաև վիրավորներ, որոնց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, նրանց թվում է եղել նաև բողոքի ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: