Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանում անչափահաս աղջկա բռնաբարությունն ու սապանությունը զանգվածային ցույցերի տեղիք է տվել


  
դիտումներ: 55

8-ամյա աղջկա բռնաբարությունն ու սպանությունը Հնդկաստանում հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների:

Կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Նյու Դելիում պահանջելով կառավարությունից արագորեն հետապնդել կասկածյալներին: Որոշ տեղերում անցկացվել են նույնիսկ մոմավառություններ:

8-ամյա աղջկա՝ Ասիֆա Բանոյի մարմինը հայտնաբերվել է Կաթուայում՝ Կաշմիրում: Նրա վրա հարձակվել են անտառում, արգելափակել տաճարում, օրեր շարունակ բռնաբարել և վերջապես խեղդել:

Ցույցի մասնակիցները անդրադարձել են նաև երկրի ընդհանուր իրավիճակին, թե ինչպես են վերաբերվում իրենց կանանց և երեխաներին: Ակցիայի շրջանակում ցուցարարները դեմ են արտահայտվել նաև տարիներ շարունակ երկրում տիրող կոռուպցիայի, կրոնական լարվածության և գենդերային լարվածության դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: