Հայերեն   English   Русский  

Թրամփը ցանկանում է Սիրիայում ամերիկացի զինվորականներին արաբներով փոխարինել. WSJ


  
դիտումներ: 48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Մերձավոր Արևելքում դաշնակիցներին և առաջարկել ամերիկյան ռազմական կոնտինգենտին փոխարինելու նպատակով զորք ուղարկել տարածաշրջան: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բանակցություններ է վարել Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավար Աբբաս Քամելի հետ, որպեսզի պարզի, թե արդյոք եգիպտական կողմը ցանկանում է խթանել այդ պլանի իրականացմանը:

«Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին դիմել են ֆինանսական աջակցություն ստանալու համար, ինչպես նաև ավելի լայն ներդրում ապահովելու համար», - պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը:

Տարածված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի գործողությունները կապված են Թրամփի մտահոգությունների հետ, որ սիրիական բանակի ուժերը կամ հակամարտության մեջ ներգրավված այլ խմբավորումներ կարող են գրավել ԱՄՆ-ի վերահսկվող տարածքները, եթե ամերիկացի զինվորականները լքեն տարածաշրջանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: