Հայերեն   English   Русский  

Մարդասիրական գործողությունների մեկնարկից հետո ավելի քան 59,5 հազար մարդ վերադարձել է Արևելյան Գուտա


  
դիտումներ: 94

ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, 580 խաղաղ բնակիչ վերադարձել է Արևելյան Գուտա, իսկ մարդասիրական գործողությունների մեկնարկից հետո նրանց թիվը գերազանցել է 59.5 հազարը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախօրեին 580 խաղաղ բնակիչներ վերադարձել են Արևելյան Գուտայում գտնվող իրենց տներ, իսկ մարդասիրական գործողությունների մեկնարկից հետո նրանց թիվը կազմել է 59 583 մարդ», - նշվել է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Արևելյան Գուտայում իրավիճակը կայուն է, իսկ խաղաղ կյանքը վերականգնելու գործընթացը շարունակվում է:

Իրավիճակի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման, սադրանքները կանխելու և տեղացի բնակչությանը օգնություն ցուցաբերել նպատակով Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և Սիրիայի իրավապահ մարմինները համատեղ աշխատանքներ են իրականացնում:

Ապրիլի 14-ին ավարտվել էր Սիրիայի Դումայից զինյալների դուրսբերումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: