Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Պետդեպը համաձայն է ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների գնահատականի հետ


  
դիտումներ: 107

Ամերիկայի Միացյալ Նահանգները համամիտ է ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների գնահատականի հետ:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության թղթակցի հարցումը:

«Միացյալ Նահանգներն ակնկալում է նախագահ Ալիևի և Ադրբեջանի ժողովրդի հետ համագործակցության իրականացումկարևորերկկողմ և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, տնտեսական բարեփոխումներին և զարգացման, ինչպես նաև ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների ակտիվ համագործակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու շուրջ:

Մենք համաձայն ենք ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ Ադրբեջանում կայացած ընտրությունների գնահատականի հետ:Նախնական զեկույցում նշված են մի շարք թերություններ, այդ թվում՝ սահմանափակողքաղաքականմթնոլորտ, հիմնարարազատություններիսահմանափակում և իրական մրցակցության բացակայություն: Չնայած ընտրական վարչակազմը կազմակերպվել է՝ ապահովելով ռեսուրսներով, ԺՀՄԻԳ-ն հայտնել է ընտրական գործընթացի նկատմամբ լայնամասշտաբ չարաշահումների, թափանցիկության բացակայության, բազմաթիվ լուրջ խախտումների մասին: Մենք նախագահ Ալիևին և վարչակազմին կոչ ենք անում լուծել այդ խնդիրները»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանումապրիլի 11-ին կայացելենարտահերթնախագահականընտրություններ: Նախագահի թեկնածուներն են եղել «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասան Գուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածնման ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուակցությունից Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Գաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունից Սարդար Մամեդովն ու Ադրբեջանի գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը:

Միջազգային դիտորդները քննադատել են ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանք անցկացվել են հիմնական իրավունքների, ազատությունների սահմանափակման մթնոլորտում, մինչդեռ դրանք անհարժեշտ են իրական ժողովրդավարական նախընտրական քարոզարշավի համար:

Համաձայն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 86.02 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: