Հայերեն   English   Русский  

Սիրիական բազայի ուղղությամբ Իսրայելն է հրթիռներ արձակել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 88

Սիրիայի Հոմս քաղաքի Շայրաթ ավիաբազայի վրա հարձակում իրականացրել է Իսրայելի օդուժը: Այդ մասին հաղորդում է «Аль-Масдар» պորտալը՝ հղում անելով սիրիական բանակին: Գրում է Russian.rt.com-ը:

Պորտալը նշել է, որ Իսրայելի օդուժը վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի վրա երկրորդ հարձակումն է իրականացրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ F-15 կործանիչը ութ հրթիռներով հարվածներ է հասցրել Տիֆոր բազայի ուղղությամբ:

Ավելի վաղ Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցները հաղորդել են, որ սիրիական օդուժը Հոմս քաղաքի հարևանությամբ հրթիռներ է խոցել: Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայի զինված ուժերը 10 հրթիռներ են որսացել, որոնք ուղղված են եղել Շայրաթի ավիաբազայի վրա: Զոհերի և տուժածների մասին տվյալները բացակայում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: