Հայերեն   English   Русский  

Սիրիայում Արևմուտքի օդային հարվածներից հետո հնարավոր չէ քիմիական զենք արտադրել. Ֆրանսիայի արտգործնախարար


  
դիտումներ: 312

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիան չի կարող Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրականացրած հրթիռակոծություններից հետո քիմիական զենք արտադրել: Այդ մասին նա հայտարարել է Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, լրագրողի հարցին պատասխանելով՝ արտգործնախարարը ասել է. «Ամեն ինչ մեզ ստիպում է մտածել, որ ոչ»:

Նրա խոսքերով՝ հրթիռակոծությունների ընթացքում Սիրիայի տարածքում ոչնչացվել են պահեստներ, արտադրական և հետազոտական կենտրոններ:

«Բոլոր երեք նպատակներին հասել ենք, գործողությունը հաջող է իրականացվել», - ընդգծել է Լե Դրիանը:

Նախարարն ընդգծել է, որ իրականացված հարձակումը ոչ թե պատերազմի հայտարարում էր, այլ տարածաշրջանում քիմիական զենքի տարածման կանխարգելմանն ուղղված գործողություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: