Հայերեն   English   Русский  

«Կեցցե ժողովրդական, թավշյա հեղափոխությունը». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 230

«Կեցցե ժողովրդական, թավշյա հեղափոխությունը»:

Այսօր Ազգային ժողովի նիստին զուգընթաց Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակված է Իջևան-Երևան մայրուղին, Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում ու Մեծամորում դասադուլ է», - ասաց նա։

Նա ասաց, որ այսօր առավոտյան մի խումբ դպրոցականներ շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի մեքենան։

«Մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց և թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին էլ միայն մեզ միանալու պայմանով կթողնենք: ԱԺ-ում կատարվող իրադարձություններն այլևս չպետք է ազդեցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը», - նշեց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: