Հայերեն   English   Русский  

Անվտանգության նկատառումներից ելնելով` հետաձգվել է «Արցախ»-«Արթիկ» բասկետբոլային հանդիպումը


  
դիտումներ: 64

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշել է հետաձգել ապրիլի 17-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում կայանալիք Ա լիգայի եզրափակչի պատասխան՝ «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը:

ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով:

«Արցախ»-«Արթիկ» պատասխան հանդիպման օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հիշեցնենք` Ա լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արցախը» 100:74 հաշվով հաղթել է «Արթիկին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: