Հայերեն   English   Русский  

​«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել Ռուսաստանին հրատապ պատասխանել Սկրիպալի գործով հարցերին


  
դիտումներ: 345

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել ռուսական իշխանություններին անհապաղ պատասխանել Սոլիսբերիում ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորմանը վերաբերող հարցերին: Պահանջը նշվել է յոթ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

«Մեծ Բրիտանիան հանգամանորեն տեղեկացրել է G7- ի երկրներին Սոլսբերիում միջադեպի մասին: Մենք կիսում ենք Մեծ Բրիտանիայի տեսակետը, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանը պատասխանատու է հարձակման համար և որևէ այլ ճշմարտանման բացատրությունը բացակայում է: Մենք դատապարտում ենք Ռուսաստանին, որ շարունակաբար հրաժարվում է պատասխանել Մեծ Բրիտանիայի օրինական խնդրանքներին ... Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անմիջապես արձագանքել Սոլիսբերիի միջադեպի հետ կապված բոլոր հարցերին», - նշվել է հայտարարության մեջ:

Մասնավորապես հայտարարության հեղինակները պահանջել են, որպեսզի ռուսաստանյան իշխանությունները բացահայտեն «Новичок» նյարդակաթվածային նյութի արտադրության ծրագրի վերաբերյալ բոլոր տվյալները, որով բրիտանական իշխանությունների կարծիքով թունավորել էին Սկրիպալին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: