Հայերեն   English   Русский  

«Պետք է շնորհավորեք. ես էլ ունեցա սեփական տուն Երևանում». Սերժ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանին


  
դիտումներ: 250

«Արդյո՞ք դուք ստորագրել եք Կառավարության այն որոշումը, որով Կառավարության ամառանոցի տունը սեփականության իրավունքով հանձվում է ձեզ»:

Ագզային ժողովում Արտալ Զեյնալյանն այս հարցը ուղղեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

« Այս շենքում է այդ օրենքը ընդունվել: Այդ օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարծում եմ՝ դուք պետք է շնորհավորեք, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:

Ելք խմբակցության պատգամավորը արձագանքեց՝ շեշտելով, որն ինքն իհարկե դեմ չէ, որ նախագահիին տուն հատկացվի, սակայն ինչու հենց այդ տնտեսությունից.

« Ինչ տարեբրություն, թե որտեղ: Եթե խնդիր տեսնեի՝ կխնդրեի, որ այդտեղից չլինի: Պետության համար դա շահեկան է, որովհետև լրացուցիչ պահպանություն ծախսեր պետք չեն: Եվ այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատներ կան, որոնք ազատ են: Ազատ է ԱԺ նախագահի առանձնտունը՝ Արա Բաբլոյանը չցանկացավ գալ, վարչապետինն է ազատ: Նախագահի համար կա առանձնատուն», - նշեց Սերժ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: