Հայերեն   English   Русский  

​Ժողովրդավարության և բարգավաճման շարժումն Ադրբեջանում նախագահական նոր ընտրություններ անցկացնելու առաջարկով է հանդես եկել


  
դիտումներ: 231

Ժողովրդավարության և բարգավաճման շարժումն Ադրբեջանի սահմանադրական դատարանին կոչ է արել չհաստատել երկրում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները,

հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Կազմակերպությունը կարծում է, որ առանց որևէ բացատրության և հիմնավորման արտահերթ ընտրություններ նշանակելով, փաստացիորեն առանց այլընտրանքի ընտրություններ անցկացնելով, օգտագործելով ֆինանսական և վարչական ռեսուրսները, քվեարկության օրը զանգվածային կեղծարարությունների դիմելով՝ երկրի ղեկավարությունը կրկին ուզուրպացրել է իշխանությունը:

Ժողովրդավարության և բարգավաճման շարժումն առաջարկում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուց, մամուլի և քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների ազատ գործունեության խոչընդոտները վերացնելուց հետո աշնանն Ադրբեջանում նախագահական նոր ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ: Նախագահի թեկնածուներն են եղել «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածնման ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուակցությունից Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Գաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունից Սարդար Մամեդովն ու Ադրբեջանի գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 15-ին հրապարակել են ապրիլի 11-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվերակել է ընտրողների 86.02 տոկոսը:

Արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 74.3 տոկոս: Ընտրությունների արդյունքները ներկայացվել են Սահմանադրական դատարանի հաստատմանը, որը պետք է որոշում կայացնի քվեարկության օրվանից 14 օրվա ընթացքում, այնսինքն՝ մինչև ապրիլի 25-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: