Հայերեն   English   Русский  

Ոստիկանություն շուրջ վեց տասնյակ ակտիվիստ է բերման ենթարկվել. Փաշինյանի որդին բաժնում չէ


  
դիտումներ: 396

Ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկել 59 մարդու: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման ենթարկվածերի թվում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին ` Աշոտ Փաշինյանը: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նա այլևս բաժնում չէ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը ևս Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ են արել հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: