Հայերեն   English   Русский  

Ամերիկացի լրագրողները Սիրիայում քիմիական հարձակման ապացույցներ չեն գտել


  
դիտումներ: 149

Ամերիկյան «One America News Network» պահպանողական հեռուստաալիքի լրագրողները ոչ մի ապացույց չեն գտել, որ Սիրիայում քիմիական հարձակումներ են տեղի ունեցել: Այդ մասին թղթակից Պիրսոն Շարպը պատմել է Youtube-ի ալիքում տեղադրված սյուժեում: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես հարցում եմ անցկացրել թաղամասի այդ շրջանում, որտեղ ենթադրաբար կատարվել էր քիմիական հարձակումը, մոտ տաս բնակիչների շրջանում: Ոչ ոք, ում հետ խոսել եմ, չի ասել, որ քիմիական հարձակման մասին տեսել կամ լսել է: Նրանք ասացին, որ այդ օրը ամեն ինչ սովորական էր այդ տարածքում, և իրենք անսովոր ոչինչ չեն նկատել », - ասել է Շարպը:

Նրա խոսքերով՝ տեղի բնակիչները կարծում են, որ ենթադրյալ քիմիական հարձակումը զինյալների հնարքն էր, որոնք Սիրիայի պետական բանակից թաքնվելու ուղի էին փնտրում:

«Ես խոսել եմ բժիշկներից մեկի հետ ... Այդ օրը, հարձակման ժամանակ նա հերթապահ էր եղել: Ես հարցրեցի, թե ինչ է նա տեսել այդ օրը: Նա ասաց, որ դա սովորական օր էր, բայց շատ փոշոտ էր, շատերը գալիս հազալով էին գալիս՝ շնչառական ուղիների գրգռվածությամբ, բայց այլ բողոքներ չեն եղել ...», - հավելել է Շարպը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը հրթիռներ էին արձակել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: