Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն նոր առևտրային սահմանափակումներ է նախապատրաստում Չինաստանի դեմ. WSJ


  
դիտումներ: 232

Միացյալ Նահանգների իշխանությունները կարող են Չինաստանի դեմ նոր տնտեսական սահմանափակումներ կիրառել, քանի որ ՉԺՀ-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին իր շուկայում բավարար ազատություն չի տրամադրում: Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ում դժգոհ են այն փաստից, որ ամերիկյան կորպորացիաները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրենքների համաձայն պետք է համատեղ ձեռնարկություններ ստեղծեն չինական ձեռնարկությունների հետ:

Թերթի աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի դեմ ուղղված այդ խնդրով դժգոհություններով պաշտոնական հայտարարություն է նախապատրաստում: Նշվել է, որ դեռևս չի որոշվել, արդյոք այն կկկազմվի և կուղարկվի չինական իշխանություններին:

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր Չինաստանում օտարերկրյա կապիտալի հասանելիության ընդլայնման մասին:

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունները վատթարացան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանեց: Չինաստանի իշխանությունները խոստացել են մինչև վերջ պայքարել Միացյալ Նահանգների հետ առևտրային հակամարտությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: