Հայերեն   English   Русский  

«Մեկի քթից արյուն եկավ , ձեզ են մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին


  
դիտումներ: 329

Ազգային ժողովում շարունակվում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հաստատելու հարցը:

Ելք խմբացկության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր պատգամավոր լինելու 6 տարվա ընթացքում առաջին անգամ վերջապես ԱԺ-ում է Սերժ Սարգսյանը և կարող է նրան հարցեր տալ: Ըստ նրա ՝ մինչև հիմա ով եկել է, կապ չի ունեցել ոչ մի բան հետ: Հայաստանը այնպիսի կառավարման ձև ունի, որ պաշոտնյաները ֆեյք են.:

« Ֆեյք մարդիկ, ֆեյք պաշտոնյա, ֆեյք ինստիտուտներ: Վերջապես կարող ենք ասել թիվ մեկ պատասխանատուին, թե ինչ է կատարվում: Այնպիսի վիճակ է, պարոն Սարգսյան, որ ում, ինչ ասում ենք, ասում են՝ ես կապ չունեմ ու ձեր նկարն են ցույց տալիս: մենք խոսում ենք բարեփոխումների մասին , չգիտեմ՝ ինչ… ձեզ պետք է խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում այլևս չանեք: Ինչքան դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրես է ապրել»:

Մարուքյանը հայտնեց Սերժ Սարգսյանին, որ «իր» առողջապահության նախարարը ամեն ինչ անում է մարդկանց կյանքն ավելի անհարմար դարձնելու համար,«իր» տրանսպորտի նախարարը մտածում է, որ այդ ոլորտի կարևորագույն խնդիրը աջ ղեկն է .

«Որտեղի՞ց եք դուք այդ մարդկանց գտնում: Զարմանում եմ՝ ոնց եք գտնում մարդկանց, որոնք ամեն ինչով զբաղված են, բայց ոչ մի բանով, որը հուզում է ՀՀ շարքային քաղաքացուն: Մի հատ պարզ հարց. Հյուսիս-հարավ ծրագիրը չի՞ վերջացել: 30 կմ ճանապարհ է կառուցվել և դա սկսվել էր այնտեղից, որտեղ ամենալավ ճանապահն էր: Կարելի՞ էր դա սկսել այնտեղից, որտեղ դա ամենավատն էր: 10 տարի է էդ Հյուսիս-Հարավից ենք խոսում»:

Ըստ Մարուքյանի խնդիրն է այն է, որ բոլորը գիտեն՝ Սերժ Սարգսյանը ոչինչ չի փոխելու.

«Բոլորը գիտեն, որ դուք ընտրվելուց հետո ոչ մի բան չեք փոխելու, այլ շարունակելու եք այնպես, ինչպես կա՝ պահպանել այս համակարգը, այդ թվում՝ այս մարդկանց: Միակ տուժող մարդը վերջին փոփոխությունների, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է: Ուրիշ փոփոխություն մենք չենք տեսել, ոչ մի ուրիշ բան դուք չեք փոխել: բոլորը գիտեն, որ դուք Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք ԱԳ նախարար. Մի մարդ, որ արտաքին քաղաքականությունը երկրի ձախողել է»:

Մարուքյանը շեշտեց՝ իրենք եկել են ասելու Ս. Սարգսյանին, որ իրենք դեմ են նրա վարչապետությանը.

«Մենք եկել ենք այստեղ, օգտվելով առաջին անգամ ընձեռված հնարավորությունից, ասել, թե ինչ է երկրում կատարվում: Իմ տպավարությամբ, կա երկու աշխարհ. ձեր աշխարհը, և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ է տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում, թե ինչ է կատարվում: Մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ է, ֆեյք խորհրդարանական համակարգ է»:

Մարուքյանը ընդգծեց, որ այսօր՝ վարչապետ դառնալուց հետո ոստիկանապետը անմիջապես ենթարկվելու է Սերժ Սարգսյանին.«Ոչ մեկ չի կարող ասել՝ դե կոլեգիալ մարմին է և այլն: Մեկի քթից արյուն եկավ , ձեզ են մեղադրելու: Մեր թիվ մեկ խնդիրը՝ հիմա պետք է ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են: Մենք ուրիշ աշխարհից չենք, մենք իրական աշխարհից ենք»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: