Հայերեն   English   Русский  

Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է եղել. հավաքի մասնակիցները նստացույց են անում


  
դիտումներ: 195

Գյումրիում ակտիվիստները փակել են թատերական հրապարակ տանող ճանապարհները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,

Գյումրիում բուհերի ու քոլեջների ուսանողները, ինչպես նաև ավագ դպրոցների ու վարժարանների բարձր դասարանցիները երթի ելնելով փակել են Գյումրու շատ ճանապարհներ:

Հավաքվելով Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ ուսանողները շարժվել են Վարդանանց հրապարակ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել են բնակիչներին հանգիստ երթ անցկացնել և զերծ մնալ օրինախախտումներից: Այս պահին հավաքի մասնակիցները նստացույց են անում թատերական հրապարակին հարող փողոցում: Քաղաքում երթեկությունը կաթվածահար է եղել։

Արմենուհի Մխոյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: